Ռուսական Նորիլս քաղաքում երկու լրագրող է կորել: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ այդ լրագրողների ղեկավարած թերթում հոդված է տպագրվել թմրամոլության մասին, հաղորդում են կորած լրագրողների ընկերները:
Հունվարի 20-ի կեսօրին մի քանի մարդ «Պռավդա Նորիլսկա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Բելովին եւ նրա տեղակալ Արտեմ Օրլովին կանգնեցրել են խմբագրության շենքի մոտ: Նրանք ներկայացել են որպես Կրասնոյարսկի ոստիկանության աշխատակիցներ եւ տարել լրագրողներին անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ Դմիտրի Բելովը հաղորդագրություն է ուղարկել իր գործընկերներից մեկին, որտեղ պատմել է, որ Կրասնոյարսկի ոստիկանության ինչ-որ աշխատակիցներ պատվեր են կատարում, իրենց տանում են Եկատերինբուրգ եւ որ իր ու Օրլովի մոտ արդեն սպիտակ ինչ-որ փոշի են հայտնաբերել:
Այս դեպքից մեկ օր առաջ հիշյալ թերթում հոդված էր տպագրվել Նորիլսկում թմրամոլության տարածման եւ դրա դեմ պայքարի մասին: Պարբերականն իր հետաքննությունը պատրաստել էր «Քաղաքն առանց թմրամիջոցների» հիմնադրամի հետ համատեղ:





























