Կիեւի կենտրոնում անհայտ անձը նռնականետից գնդակոծել է Բայկովոյե գերեզմանատան մոտ գտվող թաղման բյուրոն: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Կիեւում անհայտ անձը նռնականետից կրակել է բացել թաղման բյուրոյի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Բայկովոյե գերեզմանատան մոտակայքում. արկը մնացել է պատի մեջ եւ չի պայթել»,- տեղեկացրել է մամուլի ծառայությունը՝ նշելով, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Ավելի ուշ արկը վնասազերծվել է մասնագետների կողմից: Ոստիկանության ծառայողները նյութական ապացույցներ են ձեռք բերել եւ ուղարկել քննության: «Բոլոր անհրաժեշտները
«Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերման համար»,- վստահեցրել են ոստիկանությունում:
Իրավապահ մարմինները որոշում են խուլիգանության մասին հոդվածով քրեական գործի հարուցման հարցը, որը մինչեւ յոթ տարվա ազատազրկում է նախատեսում:





























