Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աջակցության խումբը Վլադիմիր Պուտինի Ուղիղ գծի նախօրեին բաց նամակով դիմել է ՌԴ նախագահին: Նրանք պահանջում են պատժել կիեւցի դաշնակահարուհուն իբր «զրպարտած» դերասան Արմեն Ջիգարխանյանին:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչու՞ է ժողովրդական արտիստներին թույլատրված վիրավորվել եւ նվաստացնել մարդկանց, - հարցնում են ուղերձի հեղինակները,- 2017 թվականի հոկտեմբերին Արմեն Ջիգարխանյանը որոշեց ամուսնալուծվել իր կնոջ՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ: Այդ մասին նա կնոջը հայտնեց ոչ թե անձամբ, այլ՝ զանգվածային լրատվամիջոցների միջոցով: Գերզգացմունքային վիճակում նա ամբողջ երկրով մեկ վիրավորեց իր կնոջը: Դրան միացան նաեւ այլ արվեստագետներ: Նրանք նվաստացնում եւ վիրավորում էին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, ինչպես կարող էին»,- գրում է Dni.ru-ն: