Չեմ կարող ասել, թե որ ոլորտներում կամ գերատեսչություններում, որ իրավաբանական անձանց մոտ է սպասվում բացահայտումներ, սպասեք մի քիչ, կլինեն, ականատես կլինեք: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ չի կարող ասել, թե որքան գումարներ ստվերից կբերվեն հարկային դաշտ. «Ես դրա մասնագետը չեմ, ես միայն կարող եմ արձանագրել խախտումները, իսկ հաշվարկները կանի ՊԵԿ-ը»,-ասաց Վանեցյանը:

Դիտարկմանը, թե նախկինում հայտարարել է, որ ոստիկանությունը համարում է ավանդական կոռումպացված համակարգ, մինչդեռ ՀՀ ոստիկանապետը նշել է, որ կարմիր գիծ են քաշել եւ համակարգում կոռուպցիոն տարրեր չկան, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Ոչ միայն ոստիկանությունն եմ համարել ավանդական կոռումպացված համակարգ, այդ թվում ոստիկանությունը: Պարոն Օսիպյանը հայտարարել է, որ կարմիր գիծ են քաշում, եւ շարժվում են առաջ: Կարծում եմ՝ մյուս գերատեսչություններն էլ նույն տրամաբանության մեջ են»: