Տնտեսական ինքնիշխանությունը սերտորեն կապված է պետության քաղաքական ինքնիշխանության հետ: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կամ Եվրասիական տնտեսական միությունը կզարգանա Եվրամիության նման, կամ հայկական կողմը պարզապես գոհ կլինի նրանից, որ իր առջեւ նոր հնարավորություններ են բացվել:

«Բայց, իմ կարծիքով, ժամանակակից աշխարհը զարգանում է այլ սկզբունքների համաձայն: Ինտեգրացիոն կապերը պետք է ավելի ուժեղ լինեն ուրիշների համար ավելի գրավիչ լինելու համար»,- ասաց Սարգսյանը: Ընդ որում, նա խոստովանեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներում հասարակությունն անտարբեր է այս տնտեսական կազմակերպության շրջանակներում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, քանի որ դրա առավելությունների,  խնդիրների եւ այլնի մասին դիսկուրսը բացակայում է:

Հարցին՝ արդյոք Հայաստանի նոր կառավարության ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարության հավաստիացումները ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ չեն հակասում են այն հայտարարություններին, որոնք նրանք անում էին նախկինում՝ լինելով ընդդիմություն, Սարգսյանն ասաց, որ, իշխանության գալով, Փաշինյանը հասկացել է, թե ինչ քաղաքական իրականության հետ է նա ստիպված բախվել եւ որ կտրուկ աշխարհաքաղաքական վերադասավորումները կարող են չափազանց անցանկալի եւ բացասական հետեւանքների հանգեցնել պետության համար:

Արամ Սարգսյանը չբացառեց, որ ապագայում Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը դուրս չի բերի Եվրասիական տարածքից՝ հետեւելով Վրաստանի օրինակին: Դեմոկրատական կուսակցության նախագահի կարծիքով՝ այսօր նման նախադրյալներ չկան:

Սարգսյանն ընդգծեց, որ այս փուլում Հայաստանը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի եւ ջանքեր գործադրի սեփական տնտեսության զարգացման համար, ինչը թույլ կտա տնտեսական տեսանկյունից համարժեք գործընկեր լինել ԵԱՏՄ մյուս անդամ երկրների համար եւ առաջ տանել իր շահերն այդ կազմակերպության շրջանակներում: