Համաներման պրոցեսները սովորաբար իրականացվում է գաղտնիության պայմաններում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում սպասվում է համաներում:
Նրա խոսքով, եթե դա գաղտնի չլինի, մարդը կասի, մեկ է, սեպտեմբերին համաներում է լինելու, գնամ մի 10 տուն թալանեմ, համաներումով դուրս կգամ:
«Դրա համար այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներումը նաեւ քաղաքական նպատակահարմարության հարց է»,-ասաց Փաշինյանը:




























