ԱՄՆ-ում մայրը 8-ամյա որդու դաժան սպանության համար դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ նրա զուգընկերը՝ մահապատժի: Երեխային դաժանորեն ծեծել  են եւ խոշտանգել, կարծելով, որ նա գեյ է, հաղորդում է ABCNews-ը:

Դատավորի խոսքով՝ 8-ամյա Գաբրիելին անընդհատ ծեծել են, սովամահ արել, կապել, փակել պահարանում եւ մի անգամ ատամներն են կոտրել: Երեխայի գանգը, կողերը նույնպես կոտրված էին, մարմնի վրա այրվածքներ կային: Ստացված վնասվածքներին 2013-ի մայիսի 24-ին նա մահացել էր:

Գաբրիելի մայրը՝ 34-ամյա Մարգարիտա Ֆերնանդեսը իրեն մեղավոր է ճանաչել սպանության համար: Նրա ընկերը՝ 37-ամյա Իսուրա Ագիրեն նույնպես մեղավոր է ճանաչվել: