Apple Inc-ն իր մատակարարներին զգուշացրել է, որ 2018-ի երկրորդ կեսին  նոր iPhone հեռախոսների պատվերները կնվազեն:

Այդ պատճառով ընկերությունը խնդրում է իր մատակարարներին նվազեցնել նրանց կողմից մատակարարվող բաղադրիչների թիվը մոտավորապես 20 տոկոսով: Այս մասին հաղորդում է Nikkei-ը:

«Apple-ը բավականին պահպանողական է նոր iPhone-ի պատվերների հարցում, որոնք  կթողարկվեն այս տարի», - ասել է աղբյուրը`նշելով, որ այս տարի Apple-ը նախատեսում է արտադրել 80 միլիոն iPhone նախատեսված 100 միլիոնի փոխարեն:

Պատվերների քանակի կրճատման մասին հայտարարությունն արդեն ազդել է Apple-ի բաժնետոմսերի վրա, որոնք  2.2 տոկոսով նվազել են՝ հասնելով  189 դոլարի: