Էրբիլում Իրաքի քաղաքացին, որը կասկածվում է Գերմանիայում 14-ամյա աղջկա սպանության մեջ, ձերբակալվել է քաղաքի անվտանգության մարմինների կողմից: Այս մասին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Խորստ  Զեեխոֆերը, հաղորդում է DW-ն:

Նշվում է, որ կասկածյալն իր ընտանիքի հետ Գերմանիայից Թուրքիա է մեկնել, որից հետո Իրաք է ուղեւորվել:

Ըստ քննության՝ Իրաքի օդանավակայանում հատուկ անցագրերով,  որոնք տալիս է Իրաքի ԱԳՆ-ն, ստուգել են նրանց լուսանկարները, այլ ոչ թե անունները:

14-ամյա Սյուզաննայի մարմինը մայիսին հայտնաբերվել էր գերմանական Վիսբադեն քաղաքում: