Ճապոնիայում շաբաթ տղամարդը դանակով հարձակվել է արագընթաց գնացքի ուղեւորների վրա: NHK-ի հաղորդմամբ՝ հարձակման արդյունքում 3 մարդ է տուժել:

Նշվում է, որ նրանցից մեկը անգիտակից վիճակում է: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Ականատեսների վկայությամբ՝ հանցագործը դանակով հարվածներ էր հասցնում պարանոցի շրջանում:

Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը արտաքինից մոտ  30 տարեկան է եւ պարզում է նրա գործողությունների դրդապատճառները: