Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունի հետ, ինչից հետո երկու ղեկավարները շարունակել են իրենց զրույցը ճաշի շուրջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուղիղ միացումը Սինգապուրի կառավարության ղեկավարի նստավայրից իրականացվում էր ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթաժողովի կապակցությամբ բացված միջազգային մամուլի կենտրոնից: Առաջնորդները հանդիպումից հետո զերծ մնացին լրագրողների հետ շփումից՝ պարզապես լուսանկարվելով եւ սեղմելով միմյանց ձեռքը:
Հանդիպումը կայացել է Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին նախատեսված բանակցությունների նախօրեին: Մեկ օր առաջ ԿԺԴՀ-ի ղեկավարը եւս հանդիպել էր Սինգապուրի վարչապետի հետ:
Սինգապուրը հարթակ է տրամադրել Թրամփի եւ Կիմի բանակցությունների համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրությունը կանգ է առել այս երկրի վրա, քանի այն նման միջոցառումների մեծ փորձ ունի եւ հարմար է այս գործընթացում չեզոք, երրորդ երկրի դերի համար:

Թեմա
Տեղադրություն




























