Ավետիք Էլոյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Այս հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա՝ հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով`

Հայաստանի Հան¬րապետության կառավարությունը  որոշում  է.

Ավետիք Էլոյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ»,-նշված է նախագծում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին այդ պաշտոնից ազատվել է Նարեկ Սարգսյանը: