Սանկտ-Պետերբուրգում ազգայնականները բողոքի ակցիա են անցկացնելու: Պատրվակը նախօրեին՝ հունվարի 23-ին կայացած զանգվածային ծեծկռտուքն է:

Ակցիան կայանալու է հունվարի 25-ին Կուպչինոյի շրջանում՝ կովկասցիներից ռուսներին պաշտպանելու կարգախոսով: Որոշ տվյալներով՝ այդ միջոցառմանը մասնակցելու է 100-150 մարդ:

Ակցիան անցկացվելու է այն շրջանում, որտեղ կովկասցիների հետ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի արդյունքում տուժել էին երկու դեռահասներ, որոնցից մեկը դանակի հարված էր ստացել, մյուսը՝ հազենային վնասվածք: Փաստի առիթով ձերբակալվել է 11 մարդ, որոնք ադրբեջանցիներ են: