«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը անկախ «Ելք» դաշինքի որոշումից՝ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին, այսօր՝ հունսիի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր  Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ դաշինքում դեռ շարունակվում  են մասնակցության ձեւաչափի վերաբերյալ քննարկումները: 

«Քննարկում ենք ապագայի հարցը՝ այդ թվում միասին կամ առանձին մասնակցելու հարցը: Կան նոր իրողություններ եւ այդ լույսի ներքո տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, դրա համար այդ լույսի ներքո քննարկում են ապագայի վերաբերյալ հարցեր»,-ասաց նա:

Հարցին՝ «Լուսավոր Հայաստան»-ը կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին,  եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  Փաշինյանի գլխավորությամբ, որոշի առանձին մասնակցել ընտրություններին, Մաևրուքյանը պատասխանեց. «Եթե որեւէ դաշինքում չկանք, պիտի լուծարվե՞նք, ինչպես եք կարծում: Այդ հարցը անհարգալից  վերաբերմունք է մեր հանդեպ: Բոլոր կոնֆիգուրացիաներով մասնակցությունը կքննարկենք»: