Հիմա «Ելք» դաշինքը զբաղված է իր հետագա անելիքները քննարկելով եւ հույս ունեմ, որ մենք կգանք մի ընդհանուր որոշման։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում պատասխանելով օգտատերերի հարցերին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կհասկանանք, թե արդյոք «Ելք»-ի երեք կուսակցությունների տեսակետներն ապագայի վերաբերյալ համընկնում են, թե կան որոշակի տարբերություններ, եւ եթե կան այդպիսիք, արդյոք դրանք հաղթահարելի են»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: