ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հունիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոստիկանությունն առաջիկայում տեսախցիկների եւ արագաչափերի վերաբերյալ առաջիկայում օրինագիծ կներկայացնի:

«Մոտակա ժամանակներում մենք տեսախցիկների եւ արագաչափերի վերաբերյալ օրինագիծ կներկայացնենք, եւ ինձ թվում է՝ հանրությունը գոհ կմնա այդ օրինագծից»,- ասել է նա:

Անդրադառնալով ճանապարհային նշանների վերաբերյալ հարցին՝ Օսիպյանն ասել է, որ դրանք իսկապես ոչ բարվոք վիճակում են, եւ այդ առումով ճիշտ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատողությունները:

Իսկ օգտատերերի մեկի հարցին, թե ի՞նչ քայլեր են նախատեսում ձեռնարկել երեկոյան ժամերին իրավախախտ վարորդների նկատմամբ, Օսիպյանը նշել է, որ խախտումների համար տրվելու է նախազգուշացում, սակայն մի քանի զգուշացում ստանալու դեպքում օրինախախտ վարորդները պատասխանատվության կենթարկվեն: