Մոսկվայում, Հիսուս Փրկչի տաճարում սկսվել է ռուս ռեժիսոր, Պետդումայի պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինին հրաժեշտ տալու արարողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռեժիսորին հողին են հանձնելու Նովոդեւիչյե գերեզմանոցում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես եկել էր հրաժեշտ տալու հայտնի ռեժիսորին։

Գովորուխինը կյանքից հեռացել է հինգշաբթի, տեւական հիվանդությունից հետո։

Ստանիսլավ Գովորուխինը եղել է դերասան, սցենարի հեղինակ, ռեժիսոր։ Նա նկարահանել է այնպիսի ֆիլմեր , ինչպիսիք են «Ուղղահայացը», «Ինը նեգրերը», «Վորոշիլովյան հրաձիգը», «Օրհնեք կնոջը», «Weekend», «Հիասքանչ դարաշրջանի վաճխանը»։

Գովորուխինը նկարահանվել է «Ասսա», «Անկոր, էլի անկոր», «Սեր- գազար 3», «Կանանց տրամաբանությունը»ու շատ այլ ֆիլմերում։ Նաեւ բազմաթիվ սցենարներ է հեղինակել, այդ թվում «20-րդ դարի ծովահենները» ֆիլմի սցենարը, ու մի քանի գիրք։