«Գերմանիայում ներգաղթյալների համար այլընտրանք»-ը (AfD) կոչ է արել Գերմանիայի ազգային հավաքականից հանել ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլին եւ Իլկայ Գունդողանին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարից հետո թուրքական ծագումով երկու խաղացողները զայրացրել են երկրպագուներին եւ քաղաքական գործիչներին: Նրանց քննադատել են հաշվի առնելով այն, որ գերմանացի օրենսդիրները եւ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պնդում են, որ Էրդողանը բավարար չափով չի հարգում գերմանական արժեքները:

 «Մարզիչ Յոահիմ Լյովը պետք է նրանց երկուսին տուն ուղարկի: Կան ազգային խաղացողներ, որոնք հպարտանում են մեր երկրով, իսկ Օզիլը եւ Գունդողանը պետք է հավաքականում ազատեն տեղերն այն ֆուտբոլիստների համար, որոնք Էրդողանին ավելի շատ չեն պատվում, քան իրենց հայրենիք Գերմանիան», - ասել է AfD-ի սպորտի ներկայացուցիչ Յոերն Քենիգը: