«Ծառուկյան» խմբակցությունում Մերուժան Սիմոնյանին, ամենայն հավանականությամբ, ՀՀ Ազգային Ժողովում կփոխարինի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանը: Հիշեցնենք, որ Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին վայր է դրել մանդատը:

«Ծառուկյան» դաշինքից NEWS.am-ի հետ զրույցում չհերքեցին Հրանտ Դավթյանի թեկնածության մասին լուրը, սակայն նշեցին, որ վերջնականապես դեռ որոշված չէ:  Հիշեցնենք, որ վերջինը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Արմավիրի մարզում եւ ստացել 7616 քվե:

Հրանտ Դավթյանը գործարար է: Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, սկանդալային մի պատմության շնորհիվ: Հրանտ Դավթյանը հայհոյել էր ու ապտակել ճանապարհային ոստիկանին միայն այն պատճառով, որ ոստիկանը, այսպես ասած, համարձակվել էր կանգնեցնել իր ավտոմեքենան: