Երգիչ, Պետական Դումայի մշակույթի հարցերով կոմիտեի փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը տանն է, նա իրեն լավ է զգում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» պատմել է երգչի քույրը՝ Գելենան:
«Իոսիֆը տանն է, ամեն ինչ նորմալ է: Ոչ մի սարսափելի բան չէր եղել, պարզապես վիրուսային վարակ էր», - ասել է նա:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ 80-ամյա Կոբզոնը հիվանդանոց է տեղափոխվել:




























