Լոնդոնի բնակիչ Ջոդի Նայլարդը 6 ծակած վերքերով հոսպիտալացվել է աղվեսի հարձակումից հետո, հայտնում է The Sun-ը:

Աղջիկը տանը քնած էր, երբ թեւին ուժեղ ցավ է զգացել:

«Իմ ձախ երկգլուխ մկանը ցավից տրոփում էր եւ ամբողջովին արյան մեջ էր, իսկ ես չէի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել»,- պատմել է Նայլարդը:

Մեկ ակնթարթ անց նա անկողնում իր ոտքերի վրա աղվեսի է տեսել, նրան աքացիով քշել է եւ վազել դեպի դուռը: Ջոդիի ընկերը, որը նրա հետ է բնակվում, պատմել է, որ անգամ փողոցում աղվեսը չէր շտապում հեռանալ, եւ ստիպված էր նրա վրա շպրտել բարձը:

Աղջիկը 2 օր հիվանդանոցում է անցկացրել, որտեղ նրան պատվաստումներ են կատարել կատաղության, փայտացման եւ պոլիոմիելիտի դեմ: Հիմա նրա կյանքին ոչ մի բան չի սպառնում:

Նշվում է, որ բրիտանական քաղաքներում բնակվում է մոտ 30 հազար աղվես, սակայն մարդկանց վրա հարձակումները հազվադեպ են: