Էր-Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 309-ը ստացել են տարբեր աստիճանի, այդ թվում՝ ծանր վնասվածքներ, հայտնում է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

Al Arabiya-ի տվյալներով, զոհվածների թվում են Սաուդյան Արաբիայի չորս քաղաքացի, Բանգլադեշի երկու քաղաքացի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Պաղեստինի և Սուդանի քաղաքացիներ։

Գերատեսչության տվյալներով, տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում մի քանի հիվանդանոցներում։ Վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Հարձակումը նաև նյութական վնաս է հասցրել։ Դրա ծավալները ներկայումս գնահատվում են, հայտնել են Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։