Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ այժմ իր հանդիպումը ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ պարզապես ժամանակի կորուստ կլիներ:
«Ամերիկացի նախագահների խնդիրն այն է, որ նրանք լոբբիստների պատանդն են», - ՆՏՎ- ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը` պատասխանելով այն հարցին, թե որքանով նպատակահարմար կլիներ Թրամփի հետ իր հանդիպումը եւ արդյոք պատրաստ է նա դրան:
«Նրանք (ԱՄՆ նախագահները-խմբ.) կարող են քեզ ասել այն, ինչ դու ուզում ես լսել, բայց հակառակն անել: Դրանում է ամբողջ խնդիրը եւ գնալով ավելի ու ավելի է բարդանում: Թրամփը դրա վառ օրինակն է: Այնպես, որ հիմա ամերիկացիների հետ խոսելը, նրանց հետ որեւէ բան քննարկելը, առանց որեւէ արդյունքի, պարզապես ժամանակի կորուստ է»,- ընդգծել է Ասադը:





























