Ադրբեջանում 2010-ին դպրոցը «գերազանց» ավարտած շրջանավարտների միայն 63,64 տոկոսն է կարողացել հաստատել իր գնահատականը բուհերի ընդունելության քննությունների ժամանակ, գրում է ադրբեջանական «Զերկալո» պարբերականը:
Այս մասին թերթին ասել է Ադրբեջանի պետական ընդունելության հանձնաժողովի Մալեյկա Աբասզադեն:
Նրա խոսքով, դա վկայում է այն մասին, որ դպրոցներում արհեստականորեն գնահատականները բարձրացվում են: Գերազանցիկների միայն 63 տոկոսն է հավաքել 500-700 բալ: Իսկ 2010-2011 թթ դիմորդների ավելի քան 60 տոկոսը ընդունելության քննություններին հավաքել են 200 բալից պակաս, իսկ դա բուհ ընդունվելու նվազագույն բալն է:
«2010-ին դիմորդների 61,6 տոկոսը քննություների ժամանակ հավաքել են նվազագույն շեմից պակաս բալեր»,- ասել է Աբասզադեն:
Նա հայտնել է, որ Ադրբեջանի դպրոցներն ավարտողների շուրջ 40 տոկոսը նույնիսկ չեն էլ փորձում շարունակել ուսումը բուհերում:





























