Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նամակ է ուղարկել Սենատի եւ Կոնգրեսի Զինված ուժերի կոմիտեների ղեկավարներին  այն տեղեկությունների կապակցությամբ, որ հունիսի 26-ին Ադրբեջանում ռազմական շքերթի ժամանակ ներկայացվելու են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռները:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Կոնգրեսին եւ Սենատին խնդրում է վերջնական բացատրություն տալ գործադիր իշխանության ցանկացած եւ օրենքով սահմանված բոլոր սահմանափակումների, արգելքների եւ այլ գործելակերպերի մասին՝ Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի կամ տեխնոլոգիաների անմիջական վաճառքի կամ երրորդ կողմի փոխանցման վերաբերյալ:

Մասնավորապես, նամակում խնդրում են թվարկել  Ադրբեջանին ամերիկյան ռազմական տեխնիկայի կամ տեխնոլոգիաների նախկին կամ սպասվող անմիջական կամ երրորդ կողմի միջոցով վաճառքը, ներառյալ սարքավորումների նկարագրությունները, համապատասխան ամսաթվերը, ծախսերը եւ այլ տվյալներ: