Չինաստանում HBO հեռուստաալիքի կայքն արգելափակվել է Ջոն Օլիվերի «Անցյալ շաբաթվա իրադարձությունները» երեկոյան շոուի ժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հասցեին արված կատակից հետո, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:
Հաղորդման ընթացքում, որը ցուցադրվում էր հունիսի 17-ին, Օլիվերը Սի Ցզինպինին համեմատել է Վինի Թուխ արջուկի հետ: Նա նաեւ պատմել է Չինաստանում գրաքննության մասին եւ քննարկել է Պեկինի հայտարարությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները: Ծրագրի՝ ուղիղ եթերում հեռարձակումից չի գրաքննիչները հեռացրել են Օլիվերի վերաբերյալ հրապարակումները եւ հաղորդումը Weibo սոցցանցից եւ այլ կայքերից:
2017 թվականի հուլիսին Weibo-ից եւ WeChat-ից հեռացվել էին բոլոր այն հրապարակումները, որոնցում հիշատակվում էր Վինի Թուխը: Սոցիալական ցանցերի օգտատերերը Սի Ցզինպինին սկսել էին համեմատել Վինի Թուխի հետ 2013 թվականին՝ Չինաստանի առաջնորդի եւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից հետո:
A bear, however hard he tries, Falls foul of Chinese censors' eyes https://t.co/ToOCHHZT7I pic.twitter.com/8H9ITqIc1M
— Financial Times (@FT) 16 июля 2017 г.





























