Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը գոհ է կազմակերպության բոլոր անդամ երկրների պատվիրակությունների մասնակցությունից Երեւանում կայացած հանդիպմանը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը ճեպազրույցում շնորհակալություն է հայտնել Հայաստանին 6 ամիս շարունակ կատարված աշխատանքի համար՝ գնահատելով այն որպես ինտենսիվ ու նախաձեռնողական. «Սա ամենահին եւ հասուն տարածաշրջանային կազմակերպությունն է, որը խթանում է երկրների միջեւ տնտեսական հարաբերություններին»,–հիշեցրել է գլխավոր քարտուղարը։ Նրա խոսքով, այսօրվա հանդիպումը շատ կարեւոր էր եւ հաստատել է անդամ երկրների ձեռքբերումները։ Հանդիպումը խորհրդանշական էր՝ հունիսին կազմակերպության ստեղծման 26–րդ եւ Խարտիայի 23-րդ  տարեդարձն է, կանոնադրություն, որի վրա հիմնվում է կազմակերպության աշխատանքը։ «Կարեւոր է, որ կազմակերպության բոլոր 12 անդամների պատվիրակությունները մասնակցել են Երեւանում կայացած հանդիպմանը»,–նշել է գլխավոր քարտուղարը։

Նշենք, որ Հայաստանից ՍՏԾՀ նախագահություն անցնում է Ադրբեջանին։