Ավստրիայի նախագահության ընթացքում Թուրքիան ԵՄ-ի հետ դրական քայլերի հույս չունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:

Նա նաեւ հայտնել է, որ դրական քայլեր չի ակնկալում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններում նոր գլուխներ բացելու հարցում, սակայն նշել է, որ ԵՄ պաշտոնյաների հետ կքննարկի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը:

Հուլիսին Ավստրիան կդառնա Եվրամիության նախագահ: Նշենք, որ Վիեննան դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: