ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առեւտրի եւ սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առեւտրի եւ սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների եւ քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին «Զինառ» ՓԲԸ-ի առեւտրի եւ սպասարկման կետերում գնումներ կատարող քաղաքացիներին պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոննները:




























