Ադրբեջանի իշխանությունները ազատագրված Ջոջուղ Մարջանլի գյուղն որպես հոլիվուդյան հարթակ է օգտագործում: Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված մի խումբ ռուս քաղաքական գործիչների եւ փորձագետների այցը շփման գիծ:
«Այս այցի մեջ որեւէ հատուկ բան չկա: Սա առաջին նման այցը չէ. ադրբեջանական իշխանությունները պարբերաբար նմանատիպ այցեր են կատարում: Կարծում եմ, որ դրանում լավ կողմ եւս կա. մարդիկ կարող են տեղում ծանոթանալ իրական իրավիճակին, այլ ոչ թե՝ հավատալ ԱՀ իշխանությունների քարոզչական հայտարարություններին: Իհարկե, խոսքը նրանց մասին է, ում ճշմարտությունն է հետաքրքիր, ոչ թե՝ փողը», - ասաց Բաբայանը:
Մեկնաբանելով ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի եւ այլոց հայտարարությունները՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ նրանք նոր դիրքորոշում չեն արտահայտել. այցի բոլոր մասնակիցները հայտնի են իրենց ադրբեջանամետ եւ թուրքամետ դիրքորոշումներով: «Նրանց թվում է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը հնարավոր է: Դա անհնար է: Թուրքիան երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանին միշտ թշնամի եւ մրցակից կհամարի: Այնպես որ, թող ստանան փողերը, թող Ադրբեջանը վճարի. միեւնուն է, այցի մասնակիցները քաղաքական միջավայրում հատուկ քաշ չունեն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Ադրբեջանը Ջոջուղ Մարջանլի գյուղը որպես հոլիվուդյան պլատֆորմ է օգտագործում. Ստեփանակերտ





























