Դյուսելդորֆի օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցը երեքշաբթի առավոտյան հարձակվել է իր գործընկերոջ վրա եւ դանակով հարվածել է նրա գլխին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Focus Online առցանց պարբերականը:

Պարբերականի տվյալենրով՝ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց եւ վիրահատվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողին, ով, հավանաբար, տառապում է հոգեկան հիվանդությամբ: