Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիա վերադառնալուն պես Դինքի սպանության գործով դիմելու է պետական վերահսկիչ պալատի նախագահին։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Գյուլը նշել է, թե թույլ չի տա, որ Հրանտ Դինքի դատավարությունը փակուղում հայտնվի, քանի որ այն ամոթալի է։
«Թուրքիա վերադառնալուն պես դիմելու եմ պետական վերահսկիչ պալատի նախագահ Ջեմալ Բոյալըին՝ ճշտելու, թե արդյոք Դինքի սպանության գործը կարո՞ղ է մտնել նրանց իրավասության մեջ»,-ասել է Գյուլը՝ ընդծելով, թե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշման պատճառով իրենք չեն կարող գլուխները պարզած պահել։





























