Բացվել է www.divanaget.am կայքը, որտեղ ներկայացված են հայկական դիվանագիտության 100-ամյա պատմությունը, Հայաստանի երեք հանրապետությունների արտաքին գործերի նախարարները, նրանց գործունեության մասին մանրամասներ եւ հայ դիվանագետների վերաբերյալ տարբեր տեղեկություններ: ԱԳՆ-ում կայացած շնորհանդեսին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ կարեւոր ու գնահատելի աշխատանք է կատարվել: «Կարծում եմ՝ Հայաստանի առաջին Հանրապետության, Խորհրդային Հայաստանի եւ երրորդ Հանրապետության պատմություններն ապագան կերտելու համար կարեւոր ուսումնական նյութ են: Իհարկե, միշտ կան բանավեճեր, թե պատմությունն ինչպես է մեկնաբանվում, սակայն կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր պաշտոնյա, յուրաքանչյուր դիվանագետ այդ պատմությունից կարող է անել իր հետեւությունները: Առավել տաղանդավորները տարբերվում են նրանով, որ այդ պատմությունից անում են առավել ճշգրիտ հետևություններ: Հույս ունեմ, որ մեր տաղանդավոր դիվանագետներին այս կայքը կօգնի անել առավել ճշգրիտ, օգտակար ու արդյունավետ հետևություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը եղել է նաեւ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը:




























