Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ է մեկնում: Վարչապետը Facebook-ում գրել է, որ ուրբաթ՝ հուլիսի 6-ին նաեւ Ջերմուկ է գնալու՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու:

«Վաղը մեկնում եմ Սյունիք։ Քաղաքացիների հետ հանդիպումներ եմ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։Նաեւ՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։

Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»,- Facebook-ում գրել է վարչապետը: