Քվեբեկում, շոգ եւ խոնավ եղանակի պատճառով առաջացած բարդությունների հետեւանքով, 16 մարդ մահացել է, հայտնում է CTV-ն:
Բարձր ջերմաստիճանը գրանցվել է Կենտրոնական եւ Արեւելյան Կանադայի մեծ մասերում: Ակնկալվում է, որ դժոխային շոգը առնվազն երկու օր կշարունակվի:
Մոնրեալի առողջապահության ներկայացուցիչներն ասում են, որ 11 հոգի մահացել է, եւս չորսը մահացել են արեւելյան շրջանում: Ըստ նրանց, եւս մեկ մահ կարող է կապված լինել շոգ եղանակի հետ:





























