Կանադայում տղամարդը երեխաներին բեւեռային արջից փրկելու ժամանակ մահացել է: Ինչպես հաղորդում է CTV-ն, դեպքը տեղի է ունեցել Նունավուտայի տարածքում:

31-ամյա Աարոն Գիբբոնսը իր 2 երեխաների հետ Արվիատ գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա Հուդզոնի ծոցի երկայնքով կղզու վրա էր գտնվում, երբ նրանց վրա  հարձակվեց բեւեռային արջը:

Տղամարդն աղջիկներին կարգադրեց նավակի մոտ վազել, իսկ ինքը վազեց դեպի արջը: Գյուղի բնակիչները ռադիոկապով օգնության կանչի մասին աղջիկների տագնապալի գոռոցներն են լսել: Աղջիկներին փրկել են: