Արմավիրի մարզում առկա է անհամեմատ ցածր գնով բարձրորակ գյուղմթերք:

Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության կողմից վերջին օրերին համայնքներում եւ գյուղացիական տնտեսություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7000 տոննա սպիտակ գլուխ սոխ եւ 20 000 տոննա կարտոֆիլ:

«Նշված գյուղմթերքները շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու համար ցանկացողները կարող են դիմել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանին: Ցանկացողները կարող են դիմել  մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին կամ զանգահարել 077 11 44 66 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում: