Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը լիցենզիա է տրամադրել 12 կնոջ՝ նոտարական ծառայություններ տրամադրելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով« Արաբ նյուզ»-ը: Այդպես, երկրի պատմության մեջ առաջին անգամ կանայք հնարավորություն են ստացել նոտարներ դառնալ, գրում է թերթը: Պարբերականի տվյալներով՝ խոսքը «վերիֆիկատորի» լիցենզիայի մասին է: Սաուդյան Արաբիայում նման պաշտոն զբաղեցնող անձը կարող է նոտարի մի շարք պարտականություններ իրականացնել, մասնավորապես՝ փաստաթղթեր հավաստագրել:
Ընդհանուր առմամբ, շեշտում է թերթը, Սաուդյան Արաբիայում «վերիֆիկատորի» լիցենզիա 1.3 հազար մարդ ունի: Հիշեցնենք, որ հունիսին Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրվել էր ավտոմեքենա վարել:





























