Իսրայելը մտադիր է իր առաջին տիեզերանավն ուղարկել Լուսին: AFP-ի փոխանցմամբ՝ իսրայելական ընկերությունը տիեզերանավը դեպի Լուսին կուղարկի այս տարվա դեկտեմբերին:

Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսված պլանի՝ 585 կիլոգրամ կշռող անօդաչու տիեզերանավը Լուսնի վրա վայրէջք կկատարի 2019 թվականի փետրվարի 13-ին, հայտնել են  SpaceIL ընկերության ներկայացուցիչները:

Սարքը կարձակվի ամերիկյան SpaceX ընկերության հրթիռի միջոցով: Տիեզերանավի առաքելության նպատակը Լուսնի մագնիսական դաշտի ուսումնասիրությունն է: