Եվրամիությունը պատրաստ է կոնկրետ աջակցություն ցուցաբերել բարեփոխումներին, այդ թվում՝ տեխնիկական եւ ֆինանսական օգնության միջոցով: Այս մասին հուլիսի 11-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատական բարեփոխման հատուկ կարեւորությունը:

Մոգերինին շեշտել է ԵՄ պատրաստակամությունը օժանդակել հաջորդ ընտրությունների կազմակերպմանն ու մոնիթորինգին, որոնք պետք է անցկացվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրահանգներին համապատասխան:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ