Կառավարությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց դա կախված է նաեւ քաղաքական իրավիճակից, որովհետեւ հնարավոր է, որ մեկ ամսից այդպիսի անհրաժեշտություն առաջանա»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ որքան ուշ կայանան ընտրությունները, այնքան ժողովևրդի մեջ առկա էյֆոիան կառավարության հանդեպ կմարի, վարչապետը արձագանքեց. «Որքան ժամանակը գնա, էյֆորիան ավելանալու է»:

Նա անդրադարձավ նաեւ նախկինում ընտրակեղծարարություն թույլ տվածներին պատժելու թեմային՝ նշելով, որ մարդուն պատժելու համար պետք է լինեն հիմքեր, չի կարելի մամուլի հրապարակման հիման վրա մարդուն դատապարտել: