Տարեց ավստրալուհին կուրացել է այն բանից հետո, երբ աչքերին ստվերաներկ է քսել, որի ժամկետն անցել էր 20 տարի առաջ, հայտնում է The Independent-ը։
Շարլի Փոթերը Ադելաիդա քաղաքից թարթիչներին ստվերաներկ է քսել դուստրերի հետ դուրս գալուց առաջ։ Հաջորդ առավոտյան ամուսինը նրա ասել է, որ աչքերը կարմրած են եւ բորբոքված։ Կնոջ խոսքով, շուտով երկու աչքերում ուժեղ այրոց է սկսվել, չնայած նրան, որ ի ծնե ձախ աչքով չի տեսել եւ չի զգացել ոչինչ։
Անհաջող դիմահարդարումից հետո մի քանի ամիս անց նա շարունակել է անհարմարություն զգալ։ Գնալով ակնաբույժի մոտ՝ նա տեղեկացել է, որ իր մոտ աչքի լուրջ վարակ կա։
Այդ պահից նա փաստացի կուրացել է եւ մոտակա 3 տարիներին, ըստ կանխատեսումների, ամբողջությամբ կկորցնի տեսողությունը։





























