Հուլիսի 18-ին, ժամը 02.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 73-րդ կմ-ին դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի։

Վարորդ Նարեկ Հունանյանը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ 20-ամյա Նարեկ Հունանյանը մահացել էր:

Հուլիսի 21-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղեւորներից մեկը` 2000 թ. ծնված Դավիթ Ղազարյանը, հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է: