«Գահերի խաղը» սերիալի վերջին մասում դիտողներին ծանոթ հերոսներ չեն լինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Metro թերթին:
8-րդ մասի գործողությունները ծավալվելու են նախորդ մասերում նկարագրվող իրադարձություններից 1000 տարի առաջ: Նախագծի սցենարը հիմնված է Ջորջ Մարտինի նախկինում չհրապարակված «Կրակի եւ սառույցի երգեր» մասերի վրա:
«Գահերի խաղը» սերիալը մեծ ժողովրդականություն ստացավ սյուժեի անսպասելի զարգացումների, այդ թվում գլխավոր հերոսների մահվան շնորհիվ: Սերիալը նկարահանում են 2011 թվականից, վերջին մասի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը կամ ամռանը: «Գահերի խաղը» արժանացել է «Էմմի» 38 հեղինակավար մրցանակների:





























