Լացի պատից երկուշաբթի՝ հուլիսի 23-ին ընկած ահռելի քարը միջադեպի վայրից տարել են ավելի անվտանգ տեղ, սակայն դրա ճակատագիրն անորոշ է մնում. Լացի պատի ժառանգության հիմնադրամի հաղորդագրությունում նշվում է, որ հիմնադրամի մասնագետները Լացի պատի ռաբբա Շմուել Ռաբինովիչի եւ Իսրայելի հնագիտության հարցերով վարչության աշխատակիցների հետ կքննարկեն քարի հետագա գտնվելու վայրի հնարավոր տարբերակները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես մտադիր եմ խնդրել վարչապետի աշխատակազմին, որը պատասխանատու է այդ վայրի համար, Լացի պատի ավելի մասշտաբային եւ մանրամասն զննություն իրականցնել, որպեսզի թույլ չտալ նման վտանգավոր իրավիճակների կրկնությունը»,–հայտարարել է Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը դեպքից հետո։




























