Շաբաթ՝ հուլիսի 28-ին, Կահիրեի դատարանը մահապատժի է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» մուսուլմանական շարժման 75 անդամներին, այդ թվում դրա մի շարք ղեկավարներին, հաղորդում է DW-ն:

Նրանք մեղադրվում են 2013 թվականին Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո արյունալի բողոքի ակցիաների ընթացքում հանցագործությունների համար:

 44 դատապարտյալներ արդեն կալանավորված են, մնացածը հեռակա կարգով են դատապարտվել:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականին  օգոստոսին անօրինական բողոքներին մասնակցելու եւ հարակից հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը եւ վանդալիզմը, ավելի քան 700 մարդ է մեղադրվում:

2013 թվականի օգոստոսին Եգիպտոսում ցուցարարների դեմ ոստիկանական բախումների ընթացքում, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, սպանվել է ավելի քան 800 ցուցարար: Իշխանությունները հաղորդում են ավելի քան 40 մահացած ոստիկանների մասին եւ պնդում են, որ ցուցարարներից շատերը զինված էին: