Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մեկնաբանել է իր համբույրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»- ն:

«Ի զարմանս, ինձ համար այդ անսովոր պահվածքը, նախաձեռնությունը իմը չէր: Բացի այդ, ես չգիտեի, որ Օվալաձեւ աշխատասենյակում լուսանկարիչ կա: Բայց այս լուսանկարը պահի մթնոլորտ է փոխանցում: Այն հրապարակել է Թրամփը, ոչ թե ես» - ARD-ին ասել է Յունկերը:

Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հրապարակել է համբույրի լուսանկարը եւ գրել, որ «ԵՄ-ն՝ ի դեմս Ժան-Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ն՝ ի դեմս ձեր խոնարհ ծառայի սիրում են իրար»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի եւ Յունկերի հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ձգտելու են վերացնել առեւտրային մաքսատուրքերը, սակագների խոչընդոտները եւ արդյունաբերական արտադրանքների, բացառությամբ ավտոմեքենաների ապրանքների սուբսիդիաները:

 Նրանք նաեւ համաձայնել են  զարգացնել ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտում առեւտուրը, մասնավորապես  ավելացնել ամերիկյան սոյայի արտահանումը Եվրոպա: Բացի այդ, ԵՄ-ն կավելացնի հեղուկ գազի ներկրումը ԱՄՆ-ից եւ, ըստ Թրամփի, կդառնա «խոշոր գնորդ»: