ԱՄՆ-ն կարող է փրկել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, եթե հասկանալով մոտենա Անկարային անհանգստացնող հարցերին: Այս մասին Daily Sabah թերթի իր սյունակում գրել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հարաբերությունները կարելի է փրկել եւ նոր մակարդակի բարձրացնել այն պայմանով եթե ԱՄՆ վարչակազմը հասկանա այն հարցերը, որոնք անհանգստացնում են Անկարային անվտանգության ապահովման տեսանկյունից: Թուրքիան չի կարող անտեսել ՆԱՏՕ-ի դաշնակցի գործողությունները, երբ նրանք սպառնում են նրա ազգային անվտանգությանը՝ թե հանրապետության ներսում, թե դրանից դուրս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ, եւ անկասկած, նման մոտեցումը արդյունավետ կլինի, եթե այդ հարաբերությունները զարգանան փոխադարձ հարգանքի հիման վրա: Բայց Թուրքիայի դեմ սպառնալիքները չեն աշխատի եւ կվնասեն երկկողմ հարաբերություններին», - նշել է Էրդողանի ներկայայցուցիչը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին հուլիսի 26-ին ասել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե Բրանսոնը ազատ չարձակվի: Թրամփը նշել է, որ նա ակնկալում է քահանայի վերադարձը ԱՄՆ եւ սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներով, եթե դա տեղի չունենա:





























