G20-ի երկրների  գյուղատնտեսության նախարարները մտահոգություն են հայտնել գյուղատնտեսության ոլորտում պրոտեկցիոնիստական միջոցների օգտագործման աճի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բուենոս Այրեսում կայացած հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությանը:

«Մենք մտահոգված ենք մաքսատուրքերի հետ կապ չունեցող պրոտեկցիոնիստական միջոցների օգտագործման աճով, որոնք չեն համապատասխանում ԱՀԿ կանոններին», - նշվում է փաստաթղթում:

Երկրները հաստատել են «միջազգային մակարդակով համաձայնեցված նորմերին, հրահանգներին եւ առաջարկություններին» իրենց սանիտարական եւ բուսասանիտարական չափորոշիչները համապատասխանեցնելու պարտականությունը: «Մենք նաեւ խուսափելու ենք ցանկացած անտեղի խոչընդոտներից, որոնք կարող են խանգարել միջազգային առեւտրին», - ասվում է հայտարարության մեջ: