Գերմանիայում անհրաժեշտ է դաշնային կանցլերի լիազորությունների ժամկետը սահմանափակել 8 կամ 9 տարով, Bild պարբերականի հետ զրույցում նման հայտարարություն է կատարել Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության ղեկավար Քրիսթիան Լինդները:
«Կառավարության բոլոր նախորդ ղեկավարները տիկին Մերկելից ավելի առաջադեմ էին: Սա պայմանավորված է իշխանության ղեկին երկար ժամանակ գտնվելով»,- պարզաբանել է Լինդները:
Նրա կարծիքով՝ կանցլեր Անգելա Մերկելի մոտ, որն արդեն չորրորդ անգամ անընդմեջ կանցլեր է ընտրվում, տեղի է ունենում «քաղաքական լճացում»:
Մերկելն իշխանության է 2005 թվականից: Գերմանիայում 8 կանցլերներից միայն երեքն են իրենց պաշտոնը 10 տարուց ավելի զբաղեցրել՝ Կոնրադ Ադենհաուերը (1949-1963), Հելմուտ Քոլը (1982-1998) եւ Մերկելը:





























